Սցենարը ոնց որ թե դուք եք գրում, ոչ թե ես. Վարդան Պետրոսյանը` քննիչին
Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի գործով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը դիմել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու համար:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Քննիչը այցելել է «Դատապարտյալների» հիվանդանոցում գտնվող դերասանին, նա հրաժարվել է ցուցմունք տալ՝ հայտնելով, որ մինչեւ չդադարեցնեն ապօրինությունները, ինքը ցուցմունք չի տալու:
Վարդան Պետրոսյանի եւ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի միջեւ տեղի է ունեցել հետեւյալ երկխոսությունը.
Քննիչ. Մենք Ձեր կալանքը երկու ամսով երկարացնում ենք:
Վարդան Պետրոսյան. Իսկ ինչի՞ համար:
Քննիչ. Դուք կարող եք այլ հանցագործություն կատարել:
Վարդան Պետրոսյան. Ե՞ս:
Քննիչ. Այո, դուք կարող եք օրենքով արգելված նոր արարք կատարել եւ դատավարության մասնակից այլ անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել:
Վարդան Պետրոսյան. Սցենարը ոնց որ թե դուք եք գրում, ոչ թե ես:
Այս խոսքերից հետո քննիչը ոչինչ չի պատասխանել Վարդան Պետրոսյանին: Նրա խափանման միջոցը երկարացնելու խնդրով դատական նիստը կկայանա առաջիկա երկու օրերին:
Մանրամասները այստեղ`