 
                        Շուշան Պետրոսյանը ցանկանում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, որպեսզի իրեն շատ չանհանգստացնեն
 
                                    Վթարի ենթարկված ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը դեռ շարունակում է մնալ «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին՝ հավելելով, որ երգչուհին ինքն է ցանկություն հայտնել մնալ վերակենդանացման բաժանմունքում, որպեսզի իրեն շատ չանհանգստացնեն:
Անատոլի Գնունու խոսքով՝ երգչուհու վիճակը կայուն է, ստանում է համապատասխան բուժում, իսկ մեկուսացվել է, քանի որ նրա այցելուների քանակը շատ է, իսկ նրան հանգիստ է հարկավոր:
Շուշան Պետրոսյանի մոտ ախտորոշվել է գանգուղեղի փակ վնասվածք:
Մանրամասները այստեղ`
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        