«Հիպոկրատ» հիմնադրամը՝ Սպիտակի գիշերօթիկ դպրոցին (տեսանյութ)
ankyun3.am-ի փոխանցմամբ` Սպիտակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար 1 հատուկ օժանդակ դպրոցը հիմնադրվել է 1993թ, նախկինում այն գիշերօթիկ է եղել, հաճախել են միայն ծնողական խնամքից զրկված երեխաները: 2006թ.-ից արդեն Սպիտակի գիշերօթիկ դպրոցը դարձել է հատուկ դպրոց: Սակայն հիմա էլ այստեղ հաճախող երեխաների թվում կան նաեւ այնպիսիները, ովքեր մտավոր խնդիրներ չունեն եւ կրկին սոցիալական պայմաններից ելնելով են այստեղ հայտնվել: Բացի Սպիտակ քաղաքի երեխաներից, այս դպրոց են հաճախում նաև երեխաներ հարակից 22 գյուղերից: Դպրոցում մեծ մասամբ հենց գյուղից եկող երեխաներն են գիշերում, եւ քաղաքի ծայրամասերում ապրողները, թվով՝ մոտ 45 երեխա: Հունական «Հիպոկրատ» հիմնադրամը հատուկ դպրոցի երեխաներին Ամանորի նախաշեմին այցելել էր՝ բազմաթիվ նվերներով: