Ամանորյա նվերներ գործարարների համար՝ Gucci-ից (լուսանկարներ)
Gucci մոդայի տունը ամանորյա նվերների հատուկ հավաքածու է ներկայացրել՝ գործարար կանանց և տղամարդկանց համար։ LuxLux.net-ը առանձնացրել է դրանցից ամենաուշագրավները։
Պատյաններ՝ iPad-ի համար
Որպես ժամանակից լավ նվեր՝ Gucci-ն առաջարկում է կաշվե պատյաններ՝ iPad-ի համար։ Դրանք պատրաստված են կոկորդիլոսի կաշվից, այնպես որ, բարձր որակը երաշխավորված է։ Պատյանների ներսի մասը թավշապատ է։ Պատյանի գինը 2900 դոլար է։
Կանանց համար նույն աքսեսուարն առաջարկվում է բաց կանաչ երանգով։ Ներսի մասում կան 12 գրպանիկներ՝ պլաստիկ քարտերի համար։ Այդ տարբերակը արժե ավելի թանկ՝ 5200 դոլար։
Gucci պայուսակներ
Որպես նվեր կարելի բրենդն առաջարկում է երկու տեսակի պայուսակներ՝ կանացի և ընտանի կենդանիների տեղափոխման համար նախատեսված։ Կոկորդիլոսի կաշվի պատրաստված վարդագույն կանացի պայուսակը՝ եղեգնյա բռնակներով, արժե 14900 դոլար։ Կենդանիներին տեղափոխելու համար նախատեսված պայուսակը կարած է նուրբ տեքստիլից և արժե 1550 դոլար։
Երկարաճիտք կոշիկներ՝ ձիավարության համար
Եթե կինը տարված է ձիավարությամբ, ապա Gucci-ն խորհուրդ է տալիս նրանց մատուցել օգտակար նվեր՝ հատուկ երկարաճիտք կոշիկներ՝ ձիավարության համար։ Այն նույնպես պատրաստված է կոկորդիլոսի կաշվից և արժե 17.5 հազար դոլար։