Նոյեմբերին Վրաստանում գնաճը կազմել է 0.6%, Հայաստանում՝ 5.8%
Այս տարվա երրորդ եռասյակի արդյունքներով Հայաստանում և Վրաստանում ՀՆԱ-ն աճել է նույն չափով՝ 1.3%-ով: Հայ պաշտոնյաները, թերևս, վրացիների հետ համեմատվել «սիրողներին» դա հպարտությամբ մատնացույց կանեն: Սակայն եթե ՀՆԱ ցուցանիշը դիտարկենք ծավալային առումով, ապա հպարտության տեղ չկա՝ Վրաստանում այն կազմել է 4 մլրդ 143.8 մլն դոլար, իսկ Հայաստանում՝ 3 մլրդ 153.7 մլն դոլար: Ընդ որում, եթե նոյեմբերին Վրաստանում գնաճը կազմել է 0.6%, ապա Հայաստանում այն 5.8% է: