2014 թվականը վճռորոշ կլինի Եվրասիական տնտեսական միության ստեղծման համար. Նարիշկին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականը կհանդիսանա վճռորոշ տարի՝ Եվրասիական տնտեսական միության ստեղծման գործընթացի համար: Այս մասին այս տարվա Պետդումայի վերջին լլիագումար նիստում հայտարարել է դրա նախագահ Սերգեյ Նարիշկինը.

«Հաջորդ տարին պետք է վճռորոշ լինի Եվրասիական միության ստեղծման ճանապարհին, որն անդամակցելու համար բաց է նաև մյուս մասնակիցների համար: Այն ոչ պակաս կարևոր կլինի նաև միջխորհրդարանական երկխոսության զարգացման համար»:

Նարիշկինը հույս է հայտնել, որ 2014 թվականին փոխշահավետ երկխոսության զարգացման լավ հնարավորություններ կստեղծվեն «Մեծ ութնյակում» (G8), որում նախագահելու է Ռուսաստանը:

Տեսանյութեր

Լրահոս