Բաժիններ՝

Էրդողանը կարող է ներքին գործերի նախարար նշանակել հետախուզության ղեկավարին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունում ակնկալվում են փոփոխություններ՝ կապված կոռուպցիոն հնչեղ սկանդալի հետ: Գործակալության տվյալներով՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հուսով է այդ կերպ նվազեցնել ներկայիս լարվածությունը:

Մինչև սկանդալի բռնկումը, Թուրքիայի կառավարությունում ակնկալվում էին որոշակի փոփոխություններ, սակայն սկանդալից հետո դրանք կստանան առավել մեծ մասշտաբներ: Մասնավորապես, Էրդողանը կարող է ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակել Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանին, ով մոտ է կանգնած նրան:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը, ում որդին ներգրավված է կոռուպցիոն սկանդալի մեջ, արդեն իսկ հրաժարականի դիմում է գրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս