Լրագրողների ակցիան՝ ԱԺ-ում

Ազգային ժողովն այսօր շատ լարված, գրեթե խուճապային մթնոլորտում շարունակեց արտահերթ նիստի աշխատանքները: Այսօր քվեարկության պետք է դրվեր աղմուկ բարձրացրած «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը: Բացի նրանից, որ ԱԺ շենքի առաջ հավաքված են մի խուբ քաղաքացիներ, որոնք բողոքում էին օրենքի ընդունման դեմ, շենքի ներսում ակցիա անցկացրին նաև լրագրողները: Նրանք «Դեմ ենք» պաստառներով կանգնած էին նիստերի դահլիճում: Իսկ նրանք, ովքեր հնարավորություն չունեին ներս մտնել դահլիճ, պաստառներ էին պահել ապակու այն կողմից: Լրագրողների բողոքը խուճապ առաջացրեց՝ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը պահանջեց նրանց դուրս հանել՝ պատճառաբանելով, թե միայն այդ դեպքում կքվեարկի, իսկ Արա Բաբլոյանն էլ զայրացել էր: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը ընդմիջում խնդրեց: Ի դեպ, ընդմիջման ընթացքում Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանել է քվեարկության համար նախատեսված ՀՀԿ-ական պատգմավորների քարտերը:Առանց այդ քարտերի պատգամավորները չեն կարող քվեարկել:

 

Մանրամասները՝ քիչ անց

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս