Բաժիններ՝

Ընդդիմությունը խոստովանել է մինչև 2015 թվականը Յանուկովիչին պաշտոնանկ անելու անհնարինության մասին

Новый регион-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ներքին գործերի նախկին ղեկավար, «Եվրամայդանի» ներկայիս առաջնորդներից Յուրի Լուցենկոն խոստովանել է երկրում վաղաժամ նախագահական ընտրություններ անցկացնելու անհնարինության մասին: Այս մասին նա հայտարարել է Կիևի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակիցների հետ ոչ պաշտոնական զրույցի ժամանակ:

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ ընդդիմության գլխավոր առաջադրանքը հանդիսանում է 2015 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին նախապատրաստվելը. «Անհրաժեշտ է միասնական առաջնորդ, անհնար է գնալ պատերազմ՝ ունենալով տասնյակ առաջնորդներ:

Պետք է հասնել նրան, որ (նախագահական ընտրությունների) առաջին փուլում ընդդիմության թեկնածուն հավաքի քվեների 80 տոկոսը: Այդպիսի արդյունքը կեղծելն անհնար կլինի:

Ուկրաինայի եվրաինտեգրմանն աջակցելու գործընթացում անհրաժեշտ է ներառել երկրի հարավ-արևելքի բնակիչներին: Մինչև ամառ ազատության տարածքը պետք է հասնի Ղրիմին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս