Բաժիններ՝

Փանջիկիձեն Վրաստանի արտաքին քաղաքականության համար հաջող է համարել 2013 թվականը

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է տարվա արդյունքները և 2013 թվականը գնահատել է որպես Վրաստանի արտաքին քաղաքականության ամենահաջող տարիներից մեկը: Փանջիկիձեի խոսքերով՝ 2013 թվականին արտաքին քաղաքական ոլորտում Վրաստանի գործադրած ջանքերն ուղղվել են մի շարք նպատակների հասնելուն.

«Դա Վրաստանի տարածքային ամբողջականության ամրապնդման հարցում միջազգային ներգրավվածության ապահովումն է, Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման տեսանկյունից կոնկրետ արդյունքների հասնելը, ԱՄՆ-ի ու հարևան և գործընկեր երկրների հետ ռազմավարական գործընկերության խորացումը, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության նվազեցումը:

ԱԳՆ-ի ուշադրությունը մշտապես ուղղված է եղել նրան, որ Ռուսաստանի օկուպացիոն զորքերի կողմից լարափակոցների և այլ արգելապատնեշների կառուցումը մշտապես մնա միջազգային հանրության ակտիվ օրակարգում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս