Վրաստանի վարչապետն ԱՄՆ կայցելի 2014 թվականի առաջին կեսին

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին 2014 թվականի առաջին կեսին պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

Վերջինիս խոսքերով՝ Գարիբաշվիլիի ամերիկյան այցի ստույգ ժամկետը և ծրագիրը դեռ հայտնի չեն, և որ դրանք հայտնի կդառնան ավելի ուշ: Փանջիկիձեն հավելել է, որ Գարիբաշվիլին 2014 թվականի հունվարի վերջին պաշտոնական այցով մեկնելու է Իսրայել, որի հետ Վրաստանն ունի առանձնահատուկ հարաբերություններ:

Փանջիկիձեի խոսքերով՝ ակնկալվում է, որ հաջորդ տարի Վրաստան կժամանեն բարձր մակարդակի մեծ թվով հյուրեր, իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի վրացական այցին, ապա դրա մանրամասները հայտնի կդառնան մոտ ժամանակներս:

Տեսանյութեր

Լրահոս