Ամերիկյան Apple ընկերությունը պայմանագիր է ստորագրել չինական China Mobile օպերատորի հետ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Apple ընկերությունը մեկ տարով համաձայնագիր է ստորագրել չինական China Mobile օպերատորի հետ՝ կապված iPhone-ի նոր մոդելների՝ ֆլագմանային 5s-ի ու բյուջետային 5с-ի մատակարարման հետ: Այս մասին նշված է կորպորացիայի երեկվա հայտարարությունում:
Apple-ը մտադիր է իր նորույթները 2014 թվականի ընթացքում առաջարկել China Mobile-ի 760 միլիոն բաժանորդներին: iPhone-ը վաճառքում կհայտնվի արդեն հունվարի 17-ին: Նրա գինը հայտնի կդառնա ավելի ուշ: Apple-ն արդեն իսկ իր արտադրանքը չինական շուկայում իրականացնում է China Telecom և China Unicom օպերատորների միջոցով:
Apple-ի ղեկավար Թիմ Կուկն ընդգծել է, որ China Mobile-ի հետ իրենց գործընկերությունը հնարավոր է դարձրել iPhone-ը աշխարհում բջջային կապի ամենամեծ ցանցի բաժանորդներին ներկայացնելը:
Վերլուծաբանների կարծիքով՝ Apple-ին լուրջ մրցակցություն է սպասվում Չինաստանում, ուր iPhone-ի ենթադրյալ գնից մի քանի անգամ ավելի ցածր գնով (100 դոլարից էլ պակաս գնով) լավ վաճառվում են Huawei-ի, Coolpad-ի, ZTE-ի սմարթֆոնները: Միևնույն ժամանակ iPhone-ը ենթադրաբար արժենալու է 739 դոլար: