Սաակաշվիլին աշխատանքի է տեղավորվել ԱՄՆ-ում

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին աշխատանքի է տեղավորվել ԱՄՆ-ում՝ Ֆլետչերի անվան դիվանագիտության ու իրավունքների դպրոցում, ուր դասախոսություններ է կարդալու եվրոպական պետականության մասին: Այս մասին նշված է ուսումնական հաստատության կայքում:

Սաակաշվիլիի դասախոսություններն առնչվելու են նաև ժամանակակից այլ թեմաներին և մեկնարկելու են 2014 ուսումնական տարվա գարնանային սեմեստրից: Դպրոցի տարածած հաղորդագրությունում նշված է, որ Սաակաշվիլին փորձառու քաղաքական գործիչ է, որին փառաբանում են նրա համար, որ նա փոխել է իր երկրի պատմությունը և այն ուղղել է դեպի Արևմուտք:

Ֆլետչերի անվան դիվանագիտության ու իրավունքների դպրոցը հանդիսանում է Տաֆտսի համալսարանի մասնիկը: Դպրոցը հիմնադրվել է 1933 թվականին: Տաֆտսի համալսարանը Times-ի միջազգային վարկանիշում զբաղեցնում է 87-րդ տեղը:

Տեսանյութեր

Լրահոս