Ադրբեջանի պաշտպանության նախարարը հաջորդ շաբաթ պաշտոնական այցով մեկնելու է Թուրքիա. APA
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հաջորդ շաբաթ պաշտոնական այցով մեկնելու է Թուրքիա: Այս մասին գործակալությանը հայտնել են ռազմական աղբյուրները:
Վերջիններիս հաղորդմամբ՝ Հասանովի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 24-25-ին գտնվելու է Անկարայում և հանդիպումներ է անցկացնելու Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի, Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելի, ինչպես նաև երկրի ղեկավարության հետ:
Զաքիր Հասանովն իր թուրքական այցի շրջանակներում այցելելու է նաև ռազմական արդյունաբերության ոլորտում թուրքական հայտնի TAI և ASELSAN ընկերություններ: