Բաժիններ՝

Եկել է Թուրքիան նրա վարչապետից ու նախարարներից ազատելու ժամանակը. Դևլեթ Բահչելի

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Թուրքիայի երկրորդ հիմնական ընդդիմադիր ուժի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ Թուրքիայում խավար է պատել, և որ երկիրը վերապրում է իր պատմության մեջ ամենածանր ժամանակաշրջանը.

«Հետաքննությունը շարունակ ներգրավում է նորանոր անձանց: Հազիվ թե, Էրդողանի կառավարությունը դիմանա: Մեղադրանքները չափազանց լուրջ են: Իշխանությունները փաստացիորեն դիմակազերծվել են: Ինչպես երևում է ԶԼՄ-ների տարածած տեղեկություններից, բարձրաստիճան անձինք իրենց տներում ստեղծել են բանկերի մասնաճյուղեր:

Պետք է քաղաքական գնահատական տալ ստեղծված իրավիճակին, և դա կանի անձամբ թուրք ժողովուրդը: Վարչապետն ընտրել է «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» մարտավարությունը, իսկ դա վկայում է այն մասին, որ նա չի հասկանում իրավիճակի ողջ լրջությունը և խոսում է ինչ-որ «մութ ուժերի» մասին:

Նա ասում է, որ «չեմ ների անգամ եղբորս», սակայն փոխարենը թող ժողովրդին պատմի, թե ինչպես է իր երեխաներին գնել զբոսանավեր, ադամանդների վաճառքի խանութներ: Ոչ ոք չպետք է հակազդի հետաքննությանը:

Ոստիկանության մարմինների ու դատախազության ղեկավարների պաշտոնանկ արվելը վկայում է վարչապետի ու նախարարների մեղավոր լինելու օգտին: Եկել է Թուրքիան նրա վարչապետից ու նախարարներից ազատելու ժամանակը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս