Իմ նպատակն Իրանի միջուկային ծրագրի խնդրի դիվանագիտական կարգավորումն է. Օբամա
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման միտված է Իրանի միջուկային ծրագրի դիվանագիտական կարգավորմանը: Օբաման համապատասխան հայտարարությունն արել է երեկ Սպիտակ տանը կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
Գնահատելով նոյեմբերի վերջերին Ժնևում «Վեցյակի» ու Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ Օբաման ընդգծել է, որ հնարավորություն է ստեղծվել վերացնել անվտանգության ոլորտի մարտահրավերները, որոնց հետ ԱՄՆ-ը բախվել է վերջին տասնամյակի ընթացքում և այնպես անել, որ Թեհրանը չզարգացնի իր միջուկային ծրագիրը:
Օբաման ընդգծել է, որ իր նպատակը խնդրի դիվանագիտական կարգավորումն է: Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ գործելու մյուս տարբերակները դեռ մնում են իրենց դիտարկման ներքո: