Ուկրաինան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի շահավետ պայմաններ ստանալու դեպքում. Ազարով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Ուկրաինան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի այն ժամանակ, երբ կստանա իր համար շահավետ պայմաններ.
«Մենք պետք է մեզ համար ստանանք նորմալ, շահավետ պայմաններ: Դրանից հետո կստորագրենք այն: Ներկայիս հանգամանքներում համաձայնագրի ստորագրումն անխուսափելիորեն հանգեցնելու էր Ուկրաինայում ճգնաժամի առաջացմանը: Խնդիրը միայն ժամկետի մեջ է»: