«Հրապարակ». Կապանի օդանավակայանից կթռչեն ոչ միայն Երևան, այլ հնարավոր է նաև՝ Բաթում
«Հրապարակը» գրում է. Ստեփանակերտի օդանավակայանի բացման ձգձգման ֆոնին օրակարգում է հայտնվել Սյունիքը Երևանին կապող օդանավակայանի հարցը։ Կապանում երբևէ գործող օդանավակայանը, ըստ ականատեսների, այնքան էլ անմխիթար վիճակում չէ. որոշակի ներդրումների դեպքում կարող է վերածվել Իրան-Ղարաբաղ-Երևան-Վրաստան «մետաքսե ուղու»՝ ԱՄՆ-իրանյան հարաբերությունների ջերմացման ֆոնին։ Ոչխարաբուծության իդեա-ֆիքսի վրա կենտրոնացած մարզի պատասխանատուներին «Հրապարակը» հարցրել է՝ որքանո՞վ է իրատեսական դա։ «Ամբողջովին իրականացնելի են. 2014, մաքսիմում՝ 2015 թվականին, կարծում եմ, այն արդեն իրականություն կլինի»,– պատասխանել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը։ Որքա՞ն գումարի մասին է խոսքը։ «800 միլիոն դրամի»։ Բյուջեի՞ց է վճարվելու։ «Իհարկե՝ ոչ»։ Հակոբյաննե՞րը կվճարեն։ «Էական չէ, կարծում եմ, սակայն, որ կկարողանանք ոչ միայն Երևան-Սյունիք օդային կապն ապահովել, այլև կունենանք Կապան-Բաթումի թռիչքներ»։ «Հրապարակը» հիշեցնում է, որ անցյալում Կապանի օդանավակայանից դեպի Սոչի ու Մինվոդի թռիչքներ կային։
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում