Վրաստանի վարչապետը ողջունել է Ռուսաստանի նախագահի հայտարարությունը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին կարծում է, որ Վրաստանի քաղաքացիների համար վիզային քաղաքականության հնարավոր վերանայումը, ինչի մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, դրականորեն կանդրադառնա երկու երկրների փոխհարաբերությունների վրա.
«Դրականորեն եմ գնահատում Վրաստանի հետ հարաբերությունները բարելավելու հետ կապված Ռուսաստանի նախագահի պատրաստակամ գտնվելը: Վրաստանի ու Ռուսաստանի միջև ուղիղ երկխոսությունը, որը նախորդ տարի մեկնարկել է վրացական կողմի նախաձեռնությամբ, արդեն իսկ տվել է գործնական արդյունքներ:
Մենք ցանկանում ենք շարունակել այդ երկխոսությունը և քայլ առ քայլ մոտենում ենք բարդ և նրբին հարցերի լուծմանը: Ես կարծում եմ, որ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերանայումը, ինչի մասին հայտարարել է Պուտինը, կհանդիսանա դրական քայլ՝ հումանիտար հարաբերություններին աջակցելու համար»: