Բաժիններ՝

Աշոտ Մելիքյան. 2013 թվականը շատ լարված էր և լրագրողների, և լրատվամիջոցների համար

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել քննարկում` «Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում. տարվա ամփոփում» խորագրով:  Քննարկման ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշել է, որ 2013 թվականը շատ լարված էր և լրագրողների, և լրատվամիջոցների համար՝ պայմանավորված նախագահի և Երևանի ավագանու ընտրություններով:

«Ընտրությունների ժամանակ մեզ մոտ միշտ լարվում է քաղաքական մթնոլորտը, և ուժեղանում են գրոհները՝ ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների»,- ասել է Մելիքյանը: Նրա տեղեկացմամբ՝ 2013թ. միայն 9 ամսվա տվյալներով լրագրողների նկատմամբ բռնությունների թիվն աճել է (7 դեպք) ամբողջ 2012-ի ցուցանիշի համեմատ (4 դեպք): 2013թ. 9 ամսում արձանագրվել է լրագրողներին ճնշելու 49 դեպք, ամբողջ 2012թ.-ին այդ ցուցանիշը 37 էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս