Բաժիններ՝

Արսեն Բաբայան. Ռուբեն Մկրտումյանի կինը դատարանում ունեցել է դատական գործ, որը պարտվել է

ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր «Հրապարակ» օրաթերթում հրապարակվել է հոդված, որը կապված է Վճռաբեկ դատարանի նախագահի եղբոր կողմից նույն թերթին տված տեղեկությունների հետ: Գրեթե բոլոր լրատվական կայքերն անդրադարձել են «Հրապարակ» օրաթերթի վերոգրյալ հոդվածին, սակայն այդ անդրադարձները կատարվել են մասնակի և միակողմանի: Կայքերում արված մամուլի տեսությունում տեղ չի գտել երկրորդ կողմի հայտնած փաստերը, այն է՝ Ռուբեն Մկրտումյանի կինը դատարանում ունեցել է դատական գործ, որը պարտվել է: Դատական ակտը կայացվել է օրենսդրությանը համապատասխան, հակառակ կողմի օգտին, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահը հրաժարվել է կատարել եղբոր խնդրանքը, որը դուրս է եղել օրենսդրության սահմաններից: Ինչ վերաբերվում է Վճռաբեկ դատարանի նախագահի իրական ունեցվածքին, ապա դրա ցանկն ամբողջությամբ հրապարակված է էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031