Լավագույն ստոմատոլոգները հեռանում են երկրից. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ը գրում է . Այն բանից հետո, երբ Աժ-ն որոշում կայացրեց ստոմատոլոգիական կլինիկաների ամեն բազկաթոռի համար ամսական 60-80 հազար դրամ գումար հարկել, բազմաթիվ ստոմատոլոգներ արտագաղթել են, կլինիկաները՝ փակվել կամ փոքրացել։
Կլինիկաներից մեկը վերջին ամիսների ընթացքում 3-4 բժիշկ-ստոմատոլոգ է «ճանապարհել» Ռուսաստան։ Ընկերության եկամուտը կիսով չափ նվազել է, քանի որ 6 բազկաթոռներից միայն կեսն է գործում: ՀՀ ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյանին պատկանող «Լիկա Դենտ»–ում բազկաթոռների թիվը 11-ից դարձել է 5։ Գևորգյանը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ հատկապես մարզերում ստոմատոլոգների աշխատանքը դժվարացել է։ Հարցին, թե ինչու ստոմատոլոգները այդպես միանգամից լռեցին, Աշոտ Գևորգյանը պատասխանել է. «Համակերպվեցինք էդ վիճակի հետ»։
Մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում