Հարազատ եղբայրը Վճռաբեկ դատարանի նախագահին մեղադրում է կոռումպացված լինելու մեջ. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցն արդար դատաքննության վերաբերյալ հերքումների տարափ առաջացրեց։ Դատական դեպարտամենտը, դատավորները հերքումներ տարածեցին, նույնիսկ Փաստաբանների պալատը քննադատեց փաստաթուղթը, դրա առաջին մասը, որտեդ օմբուդսմենը կոռուպցիայի վերաբերյալ անանուն տեղեկություններ է հայտնում, համարելով իրավական տեսանկյունից չհիմնավորված։ Երեկ, սակայն, մի անսպասելի «հիմնավորում» ստացանք անսպասելի այցելուից, և դա ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հարազատ եղբայրն էր՝ մասնագիտությամբ իրավաբան Ռուբեն Մկրտումյանը. ով, իր խոսքերով, զեկույցը կարդալուց հետո որոշել է որպես իրազեկ անձնավորություն որոշ մանրամասներ հադորդել Արման Մկրտումյանի նյութական առաջխաղացման վերաբերյալ, որոնք ապացուցում են, որ ՄԻ պաշտպանը չի սխալվում, և դատական համակարգն իրոք կոռումպացված է։ Իր եղբոր ունեցվածքը, ըստ Ռուբեն Մկրտումյանի, կտրուկ սկսել է ավելանալ՝ սկսած 1998 թվականից, երբ նա նշանակվեց ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։ «Այն ժամանակահատվածում, որ մեծ ընտանիք էր, մենք եղբայրներով, նաև ծնողներով դեռ շփվում էինք։ Հետագայում նա դադարեց որևէ մեկի հետ շփվել, բայց ես, որպես իրազեկ անձ, նրա եղբայր, կարող եմ ասել, որ մինչև 98 թվականը նա աշխատում էր Նազարյան Վոլոդյայի ՍՊԸ-ում։ Նրանք զբաղվում էին Քաղաքացիական օրենսգրքի մշակմամբ։ Պարզ է, որ դա ոչ բիզնես էր, ոչ էլ եկամտաբեր աշխատանք։ Նրա ստացած աշխատավարձը 1995, 96, 97 թվականներին հազիվ էր բավարարում նրա ընտանեկան առօրյա հոգսերին։ 98 թվականի աշնանը նա պալատի նախագահ դարձավ, այսինքն՝ դատարկ տեղից ստացավ պաշտոն դատական համակարգում, իսկ 99-ին Թումաևյան փողոցում, որտեղ որ նա բնակվում էր, «Թումանյանի շաուրմայի» շենքում երկու սենյականոց բնակարան գնեց՝ կես տարվա մեջ։ Հերքելով ՄԻՊ ըևդդիմախոսներին, ասեմ, որ նա ժառանգություն չի ստացել, որովհետև, եթե ստանար, ես էլ կստանայի, ես էլ էի ժառանգ, հայրը՝ թոշակառու, մայրը, զոքանչը՝ իրենց հետ ապրող թոշակառուներ, բիզնես չուներ։ Բացառում եմ այլ հիմքեր, որոնք հնարավորություն կտային այդ բնակարանն առնել։ Մյուս տարի՝ 2000 թվականին, նա իր և այդ բնակարանները միացրեց իրար և այդ ամբողջ տարածքի վերևի հարկում կառուցեց նոր բևակարան։ Մեկ տարի հետո ամբողջ տարածքը, որը մոտ 150 քմ է կազմում, հիմնովին նորոգեց։ Թող մասնագետները հաշվարկեն, թե որքան կկազմի բաղդադե շենքում բետոնապատել և հիմնովին կառուցել, կահավորել երկու հարկանի բնակարան»։ Ըստ Ռուբեև Մկրտումյանի, կոռուպցիայի փաստեր են նաև 2000թ. Պուշկին-Սարյան խաչմերուկում երկու հարկանի ահռելի տան, Թումանյանի վրա գտնվող նախկին «1000 ու մի մանրուք» խանութի մոտ դստեր անունով ևս մեկ բնակարանի, Ձորաղբյուրում ևս մեկ տան ձեռքբերումը, նաև արտասահմանյան մակնիշների մեքենաները, արտասահմանում որդուն ուսման տալը։ «Այսքանը գիտեմ,- ասաց նա,- այնպես որ, ես հիմնավորում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը։ Այնտեղ նշված էր. որ միևչև 50 հազար կաշառք են տանում Վճռաբեկ դատարան։ Երբ համադրում ես զեկույցի մեջ գրված փաստերը և այն, ինչ տեղի է ունեցել, տեսնում ես, որ թվերն իրար բռնում են»։

Ավելի մանրամասն կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս