Մեռնեմ կոնյուկտուրային
«Ասոցացման համաձայնագիրը մեզ նոր հնարավորություն է տալու, մենք կունենանք նոր ներդրումներ և այլն»,- այս մասին դեռ օգոստոսի սկզբին հայտարարել էր Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։ Նա նաև նշել էր, որ Ասոցացման համաձայնագիրը նոր հնարավորություններ է տալու նաև արտագաղթի խնդրի լուծման հարցում: Այդ խոսքերից ընդամենը 1 ամիս անց հայտարարվեց, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Մաքսային միությանը։ Այսօր նույն Գ. Մինասյանն ասում է՝ Մաքսային միությանը անդամակցելը տնտեսական կարևոր հեռանկարներ է բացում Հայաստանի համար։ Այս օրինակը ցույց է տալիս, թե ինչպես են ՀՀ պետական այրերը նախանձելի արագությամբ փոխում իրենց տեսակետներն ու համոզմունքները՝ ըստ նպատակահարմարության։ Գ. Մինասյանը այդ առումով միակ պաշտոնյան չէ…
Ամբողջական հրապարակումը՝ «168 Ժամ» թերթի հինգշաբթի օրվա համարում