![](/banners/BeFunky-design.jpg)
Էրդողանը կարող է պաշտոնանկ անել 10 նախարարի՝ կապված կոռուպցիոն սկանդալի հետ. Hürriyet
![](https://168.am/wp-content/uploads/2013/12/2323-recep-tayyip-erdogan-grup.jpg)
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ երկրում բռնկված կոռուպցիոն սկանդալը ռումբի նման ընկել է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) վրա և կարող է ազդել հաջորդ տարվա մարտի վերջին Թուրքիայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ԱԶԿ-ի ցուցակի վրա:
Կոռուպցիոն սկանդալի հետ կապված՝ ԱԶԿ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել: Չի բացառվում, որ իրենց պաշտոններին հրաժեշտ կտան մի շարք նախարարներ: Ընդհանուր առմամբ, կանխատեսվում է, որ Էրդողանը զբաղեցրած պաշտոններից հեռացնելու է 10 նախարարի, որոնցից երեքն ամենայն հավանականությամբ կլինեն ներքին գործերի, էկոնոմիկայի ու շրջակա միջավայրի պահպանման նախարարները, որոնց որդիները ներգրավված են կոռուպցիոն սկանդալի մեջ: