Թուրքիայում երեք նախարարի կարող են զրկել անձեռնմխելիությունից. KanalD
Թուրքական KanalD հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայում երեք նախարարի կարող են զրկել անձեռնմխելիությունից, որոնց երեխաները հայտնվել են երկիրը ցնցած կոռուպցիոն սկանդալի կենտրոնում:
Խոսքը գնում է ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերի, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի և շրջակա միջավայրի պահպանման ու քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարի մասին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ակնկալվում է, որ Ստամբուլի դատախազությունը դիմելու է երկրի խորհրդարանին՝ կապված այդ երեք նախարարին անձեռնմխելիությունից զրկելու հետ:
Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե իրեն մեղադրանք առաջադրվի կոռուպցիոն գործի շրջանակներում: