Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի գործի հետաքննման ժամանակ գաղտնալսել են Էրդողանի հեռախոսազրույցները
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի գործի հետաքննման ժամանակ գաղտնալսվել են երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցները:
Թերթի տվյալներով՝ մեկ տարի առաջ Ստամբուլի ոստիկանությունը տեղեկատվություն է ստացել կոռուպցիոն լուրջ խախտումների մասին և մեկ տարի գաղտնալսել է երկրի մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում նաև վարչապետի հեռախոսազրույցները: Թուրք պաշտոնատար անձինք դեռ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ երեկ կոռուպցիոն սկանդալի գործով պաշտոնանկ են արվել Ստամբուլի ոստիկանության 5 բարձրաստիճան ներկայացուցիչներ: