Բաժիններ՝

ԱՄՆ քրեակատարողական համակարգում հասունանում է լուրջ ճգնաժամ. զեկույց

Russia Today հեռուստաալիքի փոխանցմամբ՝ վիճակագրական տվյալների համաձայն, ԱՄՆ-ում բնակվում է մոլորակի բնակչությանը մոտ 5 տոկոսը: Միևնույն ժամանակ ամերիկյան բանտերում ազատազրկում է կրում ավել քան 2 միլիոն մարդ, ինչը կազմում է մոլորակի բոլոր բանտարկյալների մոտ մեկ քառորդը:

Որպես դրա պատճառ է նշվում այն, որ ԱՄՆ-ում չափազանց խիստ են օրենքները: Ազատազրկման կարող են դատապարտել անգամ աննշան իրավախախտումների համար, որոնց համար այլ երկրներում սահմանափակվում են միայն տուգանք սահմանելով:

Օրինակ, Ալաբամա նահանգում մի քանի տասնյակ տեղի աղքատներ հայտնվել են վանդակաճաղերից այն կողմ, քանի որ նրանց տներում չի եղել սանիտարական նորմերին համապատասխանող կոյուղու համակարգ, ինչն ամրագրված է նահանգի օրենքներով:

Այդ անձանց թվում է հայտնվել նաև 27-ամյա միայնակ մի մայր, որի խնամքի տակ է եղել հաշմանդամ երեխա: Պարզվել է, որ կոյուղու համակարգի արդիականացման վրա պետք է ծախսվեր կնոջ տարեկան ողջ եկամուտը: Նախորդ շաբաթ Արդարադատության նախարարությունը հրապարակել է մի զեկույց, որի հեղինակները վստահ են, որ ԱՄՆ-ի դաշնային քրեակատարողական համակարգում հասունանում է լուրջ ճգնաժամ:

Դա կարող է վնաս պատճառել նաև իրավապահ մարմինների գործունեության մյուս ուղղություններին, այդ թվում նաև ահաբեկչության դեմ պայքարին և քաղաքացիական իրավունքների մասին օրենսդրության իրագործմանը: Զեկույցում նշված է, որ բանտարկյալներին պահելը գնալով պահանջում է ավելի ու ավելի շատ բյուջետային միջոցներ:

Բացի այդ, ԱՄՆ-ի բանտերը լեփ-լեցուն են, իսկ դրանց համար չեն բավականացնում հսկիչները, ինչը սպառնալիք է ստեղծում է ուղղիչ հիմնարկների անվտանգության համակարգի համար:

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ եթե մոտ ժամանակներս չձեռնարկվեն միջոցներ, ապա իրավիճակը հետագայում միայն վատթարանալու է: ԱՄՆ-ի քրեակատարողական համակարգի համար ևս մեկ խնդիր է հանդիսանում կառավարության կողմից միջոցների տնտեսման քաղաքականությունը:

Բանտերի պահպանման վրա ԱՄՆ-ի պետական ծախսերն աճում են ավելի արագ՝ համեմատած մյուս բոլոր ճյուղերի հետ՝ բացառությամբ թերևս միայն բժշկական ապահովագրման: Օրինակ, Կալիֆոռնիա նահանգն ավելի շատ միջոցներ է հատկացնում բանտերի պահպանմանը, քան՝ բարձրագույն կրթական համակարգին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս