Բաժիններ՝

ՄԱԿ ԱԽ-ը բանաձև է ընդունել ահաբեկչական սպառնալիքին հակազդելու մասին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ը բանաձև է ընդունել ահաբեկչության սպառնալիքին հակազդելու մասին՝ հրահանգելով 4 տարով երկարաձգել ՄԱԿ-ի Հակաահաբեկչական հանձնաժողովի աշխատանքները:

Այդ հանձնաժողովը ստեղծվել է 2001 թվականի սեպտեմբերի 28-ին՝ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած հայտնի ահաբեկչություններից հետո: Այժմ դրա մանդատը երկարաձգվել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը:

ՄԱԿ ԱԽ-ի 15 անդամ երկրներն ընդգծել են, որ ահաբեկիչներին ապաստան տրամադրելը շարունակում է հարուցել լուրջ մտահոգություն, և որ բոլոր անդամ երկրները պետք է ամբողջովին համագործակցեն ահաբեկչության դեմ պայքարում՝ ահաբեկիչներին հայտնաբերելու, ապաստանից զրկելու և արդարադատությանը հանձնելու համար:

ՄԱԿ ԱԽ-ն անհանգստություն է հայտնել, որ ահաբեկիչներն ու նրանց կողմնակիցները գնալով ավելի շատ են օգտագործում տեղեկատվական-հաղորդակցային նոր տեխնոլոգիաներ՝ ահաբեկիչներ հավաքագրելու և իրենց նպատակները հովանավորելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս