Բաժիններ՝

Սիրիական քիմիական զինանոցի առավել վտանգավոր բաղադրատարրերը կոչնչացվեն ամերիկյան նավի վրա

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի քիմիական զենքի առավել վտանգավոր բաղադրատարրերի ոչնչացումն իրականացվելու է ամերիկյան նավի վրա: Այս մասին հայտարարել է Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը (OPCW):

Վերջինիս գործադիր խորհուրդը որոշել է Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման հաջորդ փուլում իրականացնել դրա առանցքային տարրերի ոչնչացումը: Դանիայից ու Նորվեգիայից նավերը կժամանեն Սիրիայի Լաթաքիա նավահանգիստ, ուր և կընդունեն սիրիական քիմիական զինանոցի առավել վտանգավոր բաղադրատարրերը:

Դրանից հետո այդ նավերն Իտալիայի նավահանգիստներից մեկում տվյալ վտանգավոր բեռը կփոխանցեն հատուկ սարքավորումներով հագեցված ամերիկյան նավին, ուր և տեղի կունենա դրա ոչնչացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031