Բաժիններ՝

Էրդողանը Հաքան Շուքյուրին կոչ է արել հրաժարվել պատգամավորական մանդատից

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նախկինում հանրահայտ ֆուտբոլիստ Հաքան Շուքյուրին կոչ է արել հրաժարվել պատգամավորական մանդատից:

Էրդողանի կարծիքով՝ Հաքան Շուքյուրը գործել է իրեն ոչ հարիր քայլ՝ դրա հետ մեկտեղ ընդգծելով, որ Թուրքիայում յուրաքանչյուր ոք «իրավունք ունի» ազատ արտահայտվելու: Էրդողանը հավելել է, որ եթե Շուքյուրի կատարած քայլն անկեղծ է, ապա նա կարող է հրաժարական տալ:

Հաքան Շուքյուրը երեկ հրաժարական է ներկայացրել՝ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) շարքերը լքելու և անկախ պատգամավոր դառնալու համար: Հրաժարականի համար հիմք է հանդիսացել մասնավոր ուսումնական դասընթացների փակման վերաբերյալ ԱԶԿ-ի վարած քաղաքականությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս