Բաժիններ՝

Պարզվել է, որ կոկորդիլոսների երկու տեսակ թռչնաորսի ժամանակ օգտագործում է փայտե ճյուղեր (լուսանկար)

New Scientist-ի փոխանցմամբ՝ ամերիկացի զինվորականները պարզել են, որ կոկորդիլոսների առնվազն երկու տեսակ թռչնաորսի ժամանակ թակարդներ են լարում: Խոսքը գնում է Crocodylus palustris-ի ու Alligator mississippiensis-ի մասին: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ethology Ecology & Evolution պարբերականում:

Հետազոտության հեղինակներն ուսումնասիրություն են իրականացրել Միսսիսիպիի գետաբերանում բնակվող թռչունների շրջաններում և պատահաբար հայտնաբերել են, որ տեղի մի շարք կոկորդիլոսներ փայտե ճյուղեր են կրում իրենց վերին ծնոտի շրջանում:

Ակնհայտ է, որ կոկորդիլոսներն այդ ճյուղերն օգտագործում են որպես ծուղակ. ճյուղերը գրավում են թռչունների ուշադրությունը, որոնց անհրաժեշտ է այդ նյութը՝ բույն կառուցելու համար: Գիտնականներին անգամ հաջողվել է ականատես լինել, թե ինչպես է կոկորդիլոսը նման եղանակով թռչուն որսում:

Գիտնականները պարզել են, որ Alligator mississippiensis-ները այդ ծուղակից օգտվում են միայն մարտ-ապրիլ ամիսներին, ինչը համընկնում է թռչունների մոտ բույն դնելու սեզոնին: Մնացյալ ամիսներին փայտե ճյուղերը չեն գրավում պոտենցիալ որսի ուշադրությունը: Բացի այդ, թռչունների բներից հեռու ապրող կոկորդիլոսներին հազվադեպ կարելի է հանդիպել ճյուղը քթին դրած վիճակում:

pic_57fa2f872d79799d91807dedcf5fdd67

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս