2014 թվականին բանակցային գործընթացի առաջխաղացման համար կան լավատեսական հիմքեր. Կասպրշիկ
Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշիկը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հասկացնել են տվել, որ մտադիր են ընդլայնել հանդիպումների տեմպերը և ակտիվացնել խաղաղության գործընթացը, ինչն իսկապես լավատեսական հիմքեր է տալիս 2014 թվականի համար:
Կասպրշիկի խոսքերով՝ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի չինովնիկները հանդես են գալիս լավատեսական գնահատականներով՝ կապված բանակցային գործընթացի հետ: Կասպրշիկն ընդգծել է, որ կողմերի թույլտվության ու աջակցության պայմաններում ԵԱՀԿ-ի առաքելության անդամներն այս տարի շփման գիծ են այցելել 17 անգամ.
«Տեղի հրամանատարները, ինչպես նաև քաղաքացիական իշխանություններն այդ այցերի ժամանակ բարձրացրել են մի շարք լուրջ հարցեր: Խնդիրների թվում է նաև քաղաքացիական անձանց ու զինծառայողների համար հրադադարի խախտումներից ու ականների հետ կապված միջադեպերից բխող ռիսկը»:
Կասպրշիկը հավելել է, որ 2013 թվականին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհերի կամ վիրավորների քանակը նվազել է՝ համեմատած 2012 թվականի հետ: