Բաժիններ՝

Բելառուսը Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալով գերազանցելու է Ուկրաինային. Մեդվեդև

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Բելառուսը 2013 թվականի արդյունքներով ԱՊՀ երկրների թվում առաջին տեղն է զբաղեցնելու Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալով:

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալներով, ներկա դրությամբ այդ ցուցանիշով առաջատարն Ուկրաինան է: Մեդվեդևը չի ներկայացրել կոնկրետ տվյալներ, որոնց հիման վրա արել է նման կանխատեսում: Մեդվեդևը միայն ասել է, որ առանց նավթի ու էներգակիրների հաշվառման՝ աճում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը:

2013 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ԱՊՀ երկրների թվում Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալով առաջատարն Ուկրաինան է՝ 32.2 միլիարդ դոլար: Բելառուսը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 26.8 միլիարդ դոլար: 2012 թվականի արդյունքներով՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է ավելի քան 45 միլիարդ դոլար, իսկ Բելառուսի պարագայում՝ 35.7 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս