Բաժիններ՝

Մեկ տարում զոհվել է ՄԱԿ-ի 90 աշխատակից

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին մեկ տարվա ընթացքում զոհվել է ՄԱԿ-ի 90 աշխատակից, որոնցից 29-ը սպանվել է պլանավորված հարձակումների հետևանքով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ օպերացիաների գծով տեղակալ Էրվե Լադսուսը:

Նա մանրամասնել է, որ զոհվածները մեծ մասը գտնվել է ՄԱԿ-ի առաքելության զինվորական կոնտինգենտի թվում: Էրվեն, սակայն, չի հայտնել, թե ամենամեծ կորուստները որ երկրների ներկայացուցիչներից են եղել՝ ընդգծելով, որ դա գաղտնի տեղեկատվություն և վերաբերում է ոչ միայն իրենց, այլև այդ երկրներին նույնպես:

Էրվեի խոսքերով՝ ներկա դրությամբ ՄԱԿ-ին ամենաշատ հուզող խնդիրներից մեկն իր անձնակազմի անվտանգության ապահովումն է, և որ իրենք մշտապես ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս