ԱՊՊԱ ունեցող մեքենաների քանակն աճել է
2013թ. նոյեմբերի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 399,144, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 6,499-ով:
Հունվար-նոյեմբեր ժամանակահատվածի համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 9.6 մլրդ դրամ, ինչը հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածի նույն ցուցանիշի համեմատ աճել է մոտ 834 մլն դրամով: Նոյեմբեր ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը նախորդ ամսվա համեմատ նվազել է` կազմելով 4,268 դիմում` նախորդ ամսվա 5,216-ի դիմաց: 2013թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածի համար հատուցման միջին չափը կազմել է 195,543 ՀՀ դրամ:
Համակարգի վնասաբերության ցուցանիշը 2013թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածի համար կազմել է մոտ 76%: