Բաժիններ՝

Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունելու են հռչակագիր

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարներն իրենց հերթական եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունելու են հռչակագիր, որը պատրաստելու է երեք երկրների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբը:

Այս մասին հայտարարել է Թուրքիայում Իրանի դեսպան Ալիռզա Բիկդելին: Վերջինիս խոսքերով՝ արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային երեք խումբ, որոնք նիստ կանցկացնեն նախքան արտգործնախարարների հանդիպումը: Դեսպանն ընդգծել է, որ երեք երկրների արտգործնախարարները դեկտեմբերի վերջին հանդիպելու են Թուրքիայում՝ սևծովյան Գյումուշհանեում:

Դեսպանը հավելել է, որ մինչ այդ Իրանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Ահմեթ Դավութօղլուն միմյանց հետ կհանդիպեն դեկտեմբերի 19-ին Պակիստանում կայանալիք D-8-ի (իսլամական ութնյակ) նիստի շրջանակներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031