Ռուսաստանը կողմ է Գազայի հատվածի շրջափակման շուտափույթ վերացմանը. Լավրով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից Իսմայիլ Հանիայի հետ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Գազայի հատվածի շրջափակման վերացման դեմ, ինչը կհանգեցնի այնտեղ տիրող հումանիտար ծանր իրավիճակի մեղմացմանը:
Լավրովը հաստատել է, որ Ռուսաստանը սկզբունքային դիրքորոշում ունի պաղեստինյան անկախ և տարածքային ամբողջականությամբ պետության ստեղծման նկատմամբ: Լավրովի խոսքերով՝ Ռուսաստանը տվյալ հարցում հենվում է ՄԱԿ-ի համապատասխան որոշումների վրա: Լավրովը կարևորել է պաղեստինա-իսրայելական տարաձայնությունների խաղաղ կարգավորումը:



