Բաժիններ՝

Ուկրաինական ընդդիմությունը չի մասնակցել կլոր սեղանին

Կիեւում կլոր սեղանն առանց արդյունքի է ավարտվել. Ուկրաինայի ընդդիմության ներկայացուցիչները չեն մասնակցել նիստին, ինչի արդյունքում օրակարգը չի ձեւավորվել, հաղորդում է  РИА Новости-ն:

Կլոր սեղանի ձեւաչափով առաջին նիստը տեղի էր ունեցել երեքշաբթի` Ուկրաինայի գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ երեք նախկի նախագահների նախաձեռնությամբ: Չորեքշաբթի օրվա հանդիպմանը ներկա են եղել նախկին նախագահներ Լեոնիդ Կուչման եւ Լեոնիդ Կրավչուկը, նախարարներ եւ հասարակայնության ներկայացուցիչներ:

Կրավչուկը հայտարարել է, որ հնարավոր չէ առանց ընդդիմության մասնակցության քննարկել ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ որեւէ առաջարկ:

Նախկին նիստում որպես իրավիճակից ելքի տարբերակ Յանուկովիչին ակնարկել էին վարչապետ Ազրովի հրաժարականի մասին:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս