«Մենք Ռուսաստանին 300 միլիոն պարտք չենք». Ֆինանսների նախարար

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի մեծ աղմուկ բարձրացրած բացահայտումը, թե Հայաստանը 300 միլիոն դոլարի պարտք է կուտակել գազի դիմաց, շարունակում է կասկածելի մնալ: Պարզվում է, որ Հայաստանի պարտքը Ռուսաստանին, մեր իշխանությունների գնահատմամբ` ամենևին էլ «պարտք չէ», ուստի չի կարող դիտարկվել նաև` որպես ՀՀ արտաքին պարտք: Երբ ՀՀ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ գազի դիմաց կուտակված պարտքն արտացոլված չէ ՀՀ արտաքին պարտքի ցուցանիշներում, վերջինս պատասխանեց. «Այո, դա որպես արտաքին պարտք` մեզ մոտ որևէ ձևակերպում այս պահին չունի»: Մեր ճշտող հարցին, թե` ինչո՞ւ, Դ.Սարգսյանը պատասխանեց. «Մենք Ռուսաստանին 300 մլն պարտք չենք: Եթե դուք նկատի ունեք համաձայնագիրը, ապա ասեմ, որ նախարար Արմեն Մովսիսյանն իր ելույթում նշեց, որ գազի գնի վաճառքի ավելի բարձր տարիֆի և այսօրվա 180 դոլար տարիֆի միջև տարբերությունը… Այն համաձայնագիրը, որ կնքվել է, հետևյալ կերպ է կնքվել` մի կեսը Հայաստանը կվճարի, մյուս կեսը` Ռուսաստանի Դաշնությունը»:  «Ֆինանսների նախարարությունը սա որպես պարտք չի դիտարկում, որովհետև ապրիլի 1-ից մինչ օրս «Գազպրոմն» է իր վրա ստանձնել այս պարտավորությունը»,- ասաց Դ. Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031