Իրանը դեռ սպասում է ռուսական C-300 զենիթա-հրթիռային համալիրների հատկացմանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մերժել է C-300 զենիթա-հրթիռային համալիրների փոխարեն «Անթեյ-2500» ՀՕՊ-ի համալիրներ հատկացնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը:

Այս մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Զարիֆը լրագրողներին հայտնել է, որ իրենք պնդել են, որ շարունակվեն C-300-ների վերաբերյալ բանակցությունները

Հիշեցնենք, որ С-300-ների 5 դիվիզիոնի մատակարարման մասին պայմանագիրը Ռուսաստանի ու Իրանի միջև կնքվել է 2007 թվականի վերջին: Գործարքը գնահատվել էր 800 միլիոն դոլար:

Սակայն այն բանից հետո, ինչ ՄԱԿ ԱԽ-ը 2010 թվականի հունիսին ընդունեց Իրանին սպառազինություն մատակարարելը սահմանափակող թիվ 1929 բանաձևը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը 2010 թվականի սեպտեմբերի 22-ին չեղյալ հայտարարեց Իրանին С-300-ների մատակարարման մասին պայմանագիրը՝ չնայած նրան, որ իրանական կողմն արդեն 167 միլիոն դոլարի կանխավճար էր տվել:

Պայմանագրի չեղյալ հայտարարումից և կանխավճարի վերադարձումից հետո Իրանը դիմեց միջազգային դատարան՝ պահանջելով 4 միլիարդ դոլարի փոխհատուցում: Իրանական կողմը պարզաբանել է, որ իրենք պահանջել են միայն 900 միլիոն դոլարի փոխհատուցում, իսկ մնացյալ 3 միլիարդ դոլարը դատարանն իր կողմից է ավելացրել:

Տեսանյութեր

Լրահոս