Ադրբեջանի կառավարությունը պետք է հարգի քաղաքացիների հիմնարար իրավունքները. Ֆյուլե

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը պատրաստ է Ադրբեջանի հետ համագործակցել բոլոր մակարդակներում, սակայն Բաքվի կառավարությունը պետք է հարգի քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ընտրական օրենսդրությունը համապատասխանեցնի այդ պահանջներին:

Այս մասին դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցության խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն.

«Մենք ուրախ ենք ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև մերձեցում տեսնելու համար: Վիլնյուսում ստորագրվել է վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիր, և մենք ցանկանում ենք, որ այդպիսի համագործակցություն բոլոր մակարդակներով: Ասոցացման համաձայնագրի ու Ռազմավարական գործընկերության շուրջ բանակցությունները շարունակվում են»:

Ֆյուլեն ընդգծել է, որ հիմնարար ազատությունները շարունակում են մնալ փոխհարաբերությունների հիմնարար տարրեր. «Մենք Ադրբեջանին կոչ ենք անում հարգել տվյալ հարցում ստանձնած միջազգային պարտավորությունները: Պետք է շատ բան անել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ԶԼՄ-ների ու հանրահավաքների ազատությունը»:

Տեսանյութեր

Լրահոս