Թունավորման դեպքեր` Երևանում
Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.08-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շ. Շահվերդյան փողոցի թիվ 24/2 շենքի բնակիչ՝ Հ. Վ.-ն (ծնվ. 1976 թ.) շմոլ գազի թունավորումով հոսպիտալացվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության:
Նուն օրը, ժամը 20.29-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման ախտանիշներով «Մուրացան» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Երևանի Ծարավ Աղբյուր փողոցի տներից մեկի բնակիչ Ս. Ա.-ն: Բժիշկները վերջինիս վիճակը գնահատել են միջին ծանրության:
Արտակարգ իրավիճակների նախարարություն