Ուկրաինայում վրացի լրագրողներից պահանջել են լքել երկիրը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ուժային կառույցները Կիևի բողոքի ակցիաները լուսաբանող վրացական «Թաբուլա» հեռուստաընկերության մի շարք լրագրողներից պահանջել են լքել երկիրը: Այս մասին հայտարարել է հեռուստաընկերության աշխատակից Դմիտրին:

Վերջինիս խոսքերով՝ դեկտեմբերի 10-ի առավոտյան երեք երիտասարդներ եկել են «Դնեպր» հյուրանոց, ուր տեղավորվել են վրացի լրագրողները: Ի ցույց դնելով Ուկրաինայի Անվտանգության ծառայության ու Միգրացիոն ծառայության իրենց վկայականները, նրանք լրագրողներից պահանջել են լքել երկիրը, քանի որ նրանց կասկածում են օրեր առաջ տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ:

Այցելուները լրագրողներին հայտնել են, որ եթե նրանք չկատարեն տվյալ պահանջը, ապա նրանց կարտաքսեն երկրից: Հայտնի չէ, թե վրացի որքան լրագրող պետք է լքի Ուկրաինան:

Տեսանյութեր

Լրահոս