2013 թվականի առաջին 10 ամիսներին Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով առաջատարը Հայաստանն է

Business Грузия-ի փոխանցմամբ՝ 2013 թվականի առաջին 10 ամիսներին Վրաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը բաժին է ընկել Հայաստանին: 2012 թվականի հետ համեմատ՝ հայ զբոսաշրջիկների քանակն աճել է 41 տոկոսով և կազմել է 1.046.606 մարդ:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի առաջին 10 ամիսներին Վրաստան այցելել է 4.556.110 մարդ: Չնայած Ուկրաինայի հուզումներին՝ նախորդ տարվա համեմատ, այս տարվա առաջին 10 ամիսներին ուկրաինացի զբոսաշրջիկների քանակն աճել է 67 տոկոսով: Նախորդ տարի Վրաստան է ժամանել 70.000 ուկրաինացի, ակնկալվում է, որ այս տարի նրանց քանակը կհասնի 120.000-130.000-ի:

Տեսանյութեր

Լրահոս