Բաժիններ՝

Ֆրանսիական զինվորական կոնտինգենտն առաջին կորուստներ է կրել ԿԱՀ-ի տարածքում

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆրանսիացի երկու զինծառայողներ են զոհվել ԿԱՀ-ի մայրաքաղաք Բանգիում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը: Դա ԿԱՀ-ի տարածքում գործող ֆրանսիական զորքերի կորուստներ կրելու մասին առաջին հաղորդագրությունն է:

Ֆրանսիացի զինծառայողները դեկտեմբերի 6-ից ԿԱՀ-ի տարածքում ռազմական գործողություններ են մղում ապստամբների դեմ: Ֆրանսիացի զինծառայողները զոհվել են երեկ երեկոյան տեղի ունեցած մարտի ժամանակ: Միջադեպի մանրամասները հայտնի չեն:

Նախօրեին Ֆրանսիան միջկրոնական հակամարտություններին մասնակցող զինյալներից պահանջել էր վայր դնել զենքը՝ սպառնալով հակառակ դեպքում ուժ կիրառել: Դրան նախորդել էր Բանգիում գրանցված բախումների ալիքը, որի հետևանքով զոհվել էր մոտ 400 խաղաղ բնակիչ:

Ակնկալվում է, որ այսօր Բանգի է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով գտնվում է ՀԱՀ-ում՝ կապված այդ երկրի նախկին նախագահ Նելսոն Մանդելային հրաժեշտ տալու արարողության հետ: Օլանդին ուղեկցում է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:

ԿԱՀ-ի տարածքում է գտնվում 1600 ֆրանսիացի և 2500 աֆրիկացի զինծառայող: Երեկ հայտնի դարձավ, որ նրանց տրանսպորտային ու հետախուզական աջակցություն է ցուցաբերելու ԱՄՆ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս