Բաժիններ՝

Իրանը հաջորդ շաբաթ տիեզերք կարձակի «Կավոշգար 7» հրթիռակիրը

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հաջորդ շաբաթ տիեզերք է արձակելու «Կավոշգար 7» (Հետազոտող 7) հրթիռակիրը, որում գտնվելու է կենդանի էակ: Այս մասին հայտարարել է Իրանի օդատիեզերական արդյունաբերության ղեկավար Մեհդի Ֆարահին:

Վերջինիս խոսքերով՝ հրթիռն արձակվելու է երկրի հյուսիսում գտնվող Սեմնան քաղաքի՝ Իմամ Խոմեյնիի անվան տիեզերական կենտրոնից: Նա հավելել է, որ հրթիռը հայտնվելու է 120 կիլոմետր բարձրության վրա: Ֆարահին ընդգծել է, որ «Կավոշգար» նախագիծը հանդիսանում է տիեզերք աստղանավորդներ ուղարկելու ուղղությամբ ձեռնարկվող քայլ:

Իրանը կենդանի էակով առաջին հրթիռն արձակել է 2010 թվականի փետրվարին: Ավելի վաղ Իրանի արդեն իսկ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ցանկություն էր հայտնել դառնալ իրանցի առաջին տիեզերագնացը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս