«Եվրամայդանը» ուժով ցրելը վերջակետ կդնի Կիևի հետ Բրյուսելի հարաբերություններին. Լինկյավիչուս
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ում նախագահող Լիտվայի արտգործանախարար Լինաս Լինկյավիչուսը հայտարարել է, որ Եվրոպան զգուշացրել է Ուկրաինայի իշխանություններին, որ «Եվրամայդանի» ուժային ցրումը վերջակետ կդնի Կիևի հետ Բրյուսելի հարաբերություններին:
Նրա խոսքերով՝ Ուկրաինայի իշխանությունները կայրեն Եվրոպայի հետ բոլոր կամուրջները, եթե ուժ կիրառեն խաղաղ ցուցարարների նկատմամբ: Լինկյավիչուսը կարծում է, որ երբ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կառուցողական բանակցություններ ձեռնարկի ԵՄ-ի ու ընդդիմության հետ, այդ ժամանակ էլ դեռ կարելի կլինի փրկել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցը:
Քաղաքական գործիչը կարծում է, որ եթե Ուկրաինայի իշխանությունների մոտ գերակայի ուժի քաղաքականությունը, ապա բնականաբար ոչ միայն բաց կթողնվի Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցը, այլև՝ կայրվեն վստահության բոլոր կամուրջները: