Վորոնեժում զանգվածային ծեծկռտուք է գրանցվել տեղաբնակների ու ադրբեջանցիների միջև

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեկ մարդ է զոհվել և չորս մարդ է վիրավորվել գիշերը Վորոնեժի Խորհրդային շրջանում գտնվող «Պրահա» սրճարանում գրանցված ծեծկռտուքի հետևանքով:

Ժամը 01.00-ին գրանցված այդ ծեծկռտուքին մասնկացել են մի կողմից վորոնեժցիները, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանի քաղաքացիները: Սրճարանում հանգստանալիս է եղել երկու խումբ, և ամեն ինչ սկսվել է նրանից, որ մատուցողուհին դիտողություն է արել ծխելու համար:

Ծեծկռտուքի ժամանակ 19-ամյա վորոնեժցին ստացել է դանակի մահացու վերք: Բացի այդ, դանակի հարվածներ են ստացել նրա երեք ընկերները և մեկ օտարազգի: Հոսպիտալացված երիտասարդներից մեկը գտնվում է ծանր վիճակում:

Ընդհանուր առմամբ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 20-32 տարեկան վեց տղամարդ: Նրանցից մեկը մահացել է վերակենդանացման բաժանմունքում: Նախնական տվյալներով, կոնֆլիկտին մասնակցել է 11 մարդ:

Միջադեպից հետո օտարազգիները մեքենայով լքել են դեպքի վայրը, սակայն նրանց ձերբակալել է ոստիկանությունը: Միջադեպի բոլոր մասնակիցները ձերբակալված են: Հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս