Այսօր տեղի կունենա Վրաստանն ու Թուրքիան միմյանց կապող էլեկտրահաղորդագծի բացումը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր տեղի կունենա Վրաստանն ու Թուրքիան միմյանց կապող բարձրավոլտ էլեկտրահաղորդագծի բացման արարողակարգը: 500 կիլովոլտ հզորությամբ էլեկտրահաղորդածի կառուցումը մեկնարկել է մի քանի տարի առաջ և պետք է ավարտվեր դեռևս 2012 թվականի մայիսին:
Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիկա Վալիշվիլին հայտարարել է, որ նոր էլեկտրահաղորդագիծը հնարավորություն կտա առանց տեխնիկական արգելքների միանալ Թուրքիայի էներգոհամակարգին և մատակարարել 1000 մեգավատտ էլեկտրաէներգիա:
Նախագիծն իրականացրել է «Վրաստանի պետական էլեկտրոհամակարգ» ընկերությունը: Նախագիծն արժեցել է 250 միլիոն եվրո: